ՊԵԿ նախագահը՝ Մեղրիում Խաչատուր Սուքիասյանի կողմից մաքսային նոր տերմինալ կառուցվելու մասին

Ես տեղեկություն չունեմ․ այս մասին Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով Tert.am–ի հարցին, թե  Մեղրիում մաքսային նոր տերմինալ է կառուցվում և կան տեղեկություններ, որ Խաչատուր Սուքիասայանն է կառուցում։

 

ՊԵԿ նախագահը նշեց, որ չունի նման տեղեկություն։ «Ձեզանից իմացա»,–ասաց նա։

Նա նշեց, որ հնարավոր է նախաձեռնեն, կառուցեն և վերջում դիմեն թույլտվություն ստանալու համար։ «Երբ որ կդիմեն, նոր մենք կտեղեկացվենք, որ անձը կառուցել է մաքսային պահեստ և դիմել է ՊԵԿ–ին` թույլտվություն ստանալու համար»,– ասաց նա և նշեց, որ հիմա նման դիմում չունեն։

 

Հիշեցնենք, որ Հարկային մարմինները ստուգումներ են իրականացրել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին և հարազատներին պատկանող սեփականություններում։ «Մաքսակետի հարևանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը։ Այն մաքսային ձևակերպումներ և լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին, հարկայինի Շուշոյի (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան` խմբ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում»» - ասել էՄեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.