Ինչ են սիրում ուտել Պուտինն ու Մեդվեդևը. բացահայտել է Կրեմլի նախկին շեֆ-խոհարարը

Ֆրանսիացի շեֆ-խոհարար Ժերոմ Ռիգոն, որը մինչ 2012 թվականն աշխատել է Կրեմլում, բացահայտել է, թե որոնք են Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի սննդային նախասիրությունները, գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Paris Match հրատարակությանը:

Ռիգոյի խոսքով՝ Պուտինը սիրում է մսային ուտեստներ, մինչդեռ Մեդվեդևը նախընտրում է քաղցր և թթու սոուսով պատրաստված ձուկ:

Կրեմլի նախկին շեֆ-խոհարարը հավելել է, որ ռազմական բժիշկները հատուկ լաբորատորիայում ստուգում են մատակարարված բոլոր ապրանքները՝ նախքան դրանց խոհանոց մտնելը:

«Ես ստիպված էի սպասել նրանց (բժիշկներին-խմբ.)՝ նախագահի սեղանը բժշկի և զինվորականի հայացքների ներքո դնելու համար», - հիշել է Ռիգոն:

Ֆրանսիացին պատմել է նաև, որ հյուրասիրություններ է կազմակերպել 2000 մարդու համար: Տոների ժամանակ նա մի քանի հետաքրքիր փաստ է նկատել ռուսների մասին, օրինակ՝ օղու ընդունմամբ ուտել սկսելը և սննդին հարգանքով վերաբերվելու սովորությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.