Սորոսը շահույթ է ստացել Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրների «շնորհիվ». CNBC

Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը շահույթ է ստացել բրիտանական տնտեսության և առանձին ընկերությունների խնդիրների «շնորհիվ», գրում է CNBC-ն` մանրամասնելով, որ այս անգամ նրան շահույթ է բերել զբոսաշրջային ուղևորությունների ամրագրման Trainline ընկերության արժեթղթերի գնի անկումը:

Նշվում է, որ Լոնդոնի ֆոնդային բորսայում Trainline-ի արժեթղթերի գինը սկսել է նվազել, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են երկաթուղային ոլորտի բարեփոխումների մասին: Դրանից հետո ներդրողները շտապել են վաճառել Trainline-ի արժեթղթերը:

Ըստ բարեփոխման ծրագրի` 2023-ի դրությամբ կստեղծվի պետական պրոֆիլային ընկերություն-օպերատոր, որը պատասխանատու կլինի նաև ժամանակացույցի կազմման և տոմսերի վաճառքի համար: Սա նշանակում է, որ Trainline-ը, կարող է մասամբ կորցնել պահանջարկը, ինչի վերաբերյալ մտահոգություն ունեն ներդրողները:

Ինչ վերաբերում է Ջորջ Սորոսին, ապա նրա Soros Fund Management հիմնադրամի բրիտանական մասնաճյուղը կարճաժամկետ բաց դիրք ունի Trainline-ի արժեթղթերում. հիմնադրամը վաճառել է բրոքերից պարտքով վերցված արժեթղթերը` հաշվարկելով, որ հետագայում դրանց գինը կշարունակի նվազել: Ներկայում ընկերության արժեթղթերը կազմում են Սորոսի հիմնադրամի ամբողջ պորտֆելի 0,7 տոկոսը:

 

1992-Ին Սորոսը հայտնի է դարձել նրա շնորհիվ, որ նրան պատկանող Quantum  հիմնադրամը  մոտ 568 մլն ֆունտ ստերլինգ է վաճառել գերմանական նամականիշների դիմաց, ինչը նպաստել է բրիտանական արժույթի կտրուկ արժեզրկմանը և Անգլիայի բանկի առանցքային տոկոսադրույքի կտրուկ բարձրացմանը` 10-15%:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան ստիպված էր լքել Եվրոպական արժութային համակարգն ու անցում կատարել ֆունտի լողացող փոխարժեքին: Որոշ դիտորդների կարծիքով` Սորոսը և նրա հիմնադրամը, փաստորեն, «սննկացրել են Անգլիայի բանկը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.