Ադրբեջանը բրիտանական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել ԼՂ-ի` իր վերահսկողությանն անցած տարածքներում

Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը մեզ համար բարեկամ պետության`Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի արտահանման հարցերով նախարար Գրեհեմ Ստյուարտի հետ հանդիպման ժամանակ, գրում է minval.az-ը:

«Ինչպես գիտեք, և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում են վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա: Վերջերս մեր նախարարն ինձ տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդրումներ կատարել ազատագրված տարածքներում արևային էներգիայի արտադրության մեջ: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մենք Ղարաբաղի ազատագրված տարածքները հռչակել ենք որպես «կանաչ գոտի» և «խելացի քաղաք», դա մեզ համար շատ ձեռնտու կլինի: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ օտարերկրյա առաջին ընկերությունների շարքում, որոնց մենք որպես գործընկերներ հրավիրել ենք մեզ հետ աշխատել բռնազավթումից ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման համար, կան նաև բրիտանական ընկերություններ, և այդ գործընթացն արդեն սկսվել է: Քաղաքների գլխավոր հատակագծերն արդեն պատրաստվել են, և մենք շատ ակտիվ փուլում ենք: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ընկերությունների հետ Միացյալ Թագավորությունում, որը մեզ համար բարեկամ երկիր է»,- ընդգծել է Ալիևը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.