Նշվել է առավոտյան ախտանշանը, որը զգուշացնում է շաքարախտի վտանգի մասին

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շաքարախտի, կարելի է հայտնաբերվել առավոտյան մի շարք ախտանշանների միջոցով, հայտնում է Express- ը՝ հղում անելով էնդոկրինոլոգ Ռալֆ Աբրահամին:

 

Շաքարախտի նշանների շարքում նա առաջին հերթին առանձնացնում է անընդհատ ծարավը և հաճախակի միզարձակումը: Հետևաբար, եթե մարդը արթնանալուց հետո պարբերաբար բերանի և կոկորդի չորություն է զգում և ստիպված է շտապ զուգարան գնալ, ապա նա պետք է ուշադրություն դարձնի արյան մեջ գլյուկոզայի մակարդակին:

Նաև պետք է զգոն լինել, եթե արթնանաք գիշերվա կեսին ջուր խմելու ցանկությունից:

Նման նշաններ հայտնաբերելու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս վերլուծել՝ արդյոք դրանք զուգակցվում են շաքարախտի այլ ախտանշանների հետ, ինչպիսիք են հոգնածությունը, քնկոտությունը, տեսողության պղտորումը, փոքր վերքերի վատ բուժումը, ինչպես նաև սնկային ինֆեկցիաները: Եթե ​​կան մի քանի նման դրսևորումներ, ապա ավելի լավ է հետազոտվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.