Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 17-ին Փարիզում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

 

«Ֆրանսիան, Գերմանիայի, Եգիպտոսը, Հորդանանը ձգտում են նպաստել կողմերի միջև երկխոսության վերականգնմանը»,- նշել է Լը Դրիանը:

Փարիզը, ըստ նախարարի, հույս ունի, որ Եգիպտոսի միջնորդական ջանքերը արդյունավետ կլինեն:

 

«Մենք փորձում ենք ճնշում գործադրել կողմերի վրա հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.