«Երբ նիկոլաթուրքերի քարոզչական լայլայները մի կողմ ենք դնում․․․»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ հիմա՝ չոր փաստեր։

Նախ, ՊՆ-ի՝ երեկ երեկոյան հրապարակած հաղորդագրությունից.
«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը … առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից»։

 

Այսինքն. թշնամին շարունակում է մնալ ՀՀ տարածքում։ Ավելին հեռանալու համար ինչ-որ նախապայմաններ է առաջ քաշում։
Հաջորդը. «պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին»։

Այսինքն ոչ մի բան երեկվանից չի փոխվել, ինչը հաստատում են նաև հաջորդ տողով.

«Բոլոր երեք ուղղություններում … այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել»։

Այնուհետև. «երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»։

Քանի որ հաղորդագրությունը մայիսի 15-ին է, նշանակում է խոսքը մայիսի 14-ի մասին է։ Կոնկրետ որ տարածքներից են ադրբեջանցիները հեռացել և ինչ չափով, որևէ հստակություն չկա։

 

Այսինքն, երբ նիկոլաթուրքերի քարոզչական լայլայները մի կողմ ենք դնում, չոր մնացորդը սա է.

1. 3 ուղղությամբ էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ ՀՀ տարածքում;

2. Բանակցությունները դեռևս ոչ մի բանի չեն բերել։
Կարևորը՝ նիկոլական քարոզիչները Ավինյանի ֆոտոներն են տարածում Տիկտոկում՝ «Հայոց առյուծներ» երգի տակ…»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.