Թշնամի երկրի զինվորը 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, նրանց հետ բանակցում են. լրջանալ է պետք. Մակինյան

Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում դա առնվազն այս իշխանությունների կողմից դավաճանություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Ինչ է նշանակում թշնամի երկրի զինվորները 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, իսկ իրենց հետ ինչ-որ բանակցություններ են վարում: Իսկ որտեղ են Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորները, որտեղ է Գերագույն Գլխավոր հրամանատարը: Մենք պետք է լրջանանք և գիտակցենք, թե այս մարդիկ ուր են տանում երկիրը»,-նշեց ՀՀ երրորդ նախագահի փաստաբանը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.