Արցախի ՄԻՊ-ը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:

 

Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.