ՌԴ-ն կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Միշուստին

Ռուսաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում` արտաքին տնտեսական համագործակցության և նոր շուկաների հասանելիության ընդլայնման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ`այս մասին Պետդումայում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մեր երկրի զարգացման համար հասանելիություն է անհրաժեշտ դեպի նոր շուկաներ, աշխատուժի հոսքեր, արտաքին տնտեսական համագործակցության ընդլայնում: Դա անհրաժեշտ է նաև Եվրասիական տնտեսական միության հետագա ամրապնդման համար: Անցյալ տարին մեր միության համար լուրջ փորձություն էր»,- ասել է Միշուստինը:

Նրա խոսքով` Ռուսաստանը կշարունակի ապահովել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը միության ընդհանուր շուկայում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.