ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական ներկայացուցիչների հրաժարականի մասին. Վահրամ Դումանյան

Նոյեմբերի 23-ին ես նշանակվել եմ նախարար, այնուհետև որոշ կարճ շրջանից հետո մտել եմ գործի մեջ և ԵՊՀ-ի մասով շատ օպերատիվ Հոգաբարձուների խորհուրդը լրացվել է: Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ, ես այդպես եմ պատկերացնում: Այս մասին այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մասին:

 

«Խորհրդում չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ, որը իհարկե, մեր երկրում դժվար է գտնել նրանց, ում ես պատկերացնում եմ, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություն անել այդ հիմնադրամում»,- ասաց Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Մենուա Սողոմոնյանի հարցին՝ արդյոք 11 անդամի հրաժարականները եղե՞լ են նախարարի կողմից ուղղորդված, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց՝ որոշումը քննարկվել է: Նշենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին:

 

«Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել, բնականաբար անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է և դա կարծում եմ, որ պարզ է»,- նշեց Դումանյանը:

Վահրամ Դումանյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին՝ ժամանակին նախարարը այլ պատկերացումներ է ունեցել բուհական ինքնավարության մասին, նախարարը պատասխանեց՝ նա շարունակում է լինել համալսարանական և, երբ 2006 թվականին ռեկտորի ընտրությունները կեղծվել էին, ոչ-ոք չէր խոսում բուհի ինքնավարության մասին:

«Դե բոլոր ռեկտորներն էլ միշտ ասում են՝ բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք և խոսքն ընտրական գործընթացի մասին է, և ես հիշում եմ 2006 թվականի ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում որոշ տեղեկությունների կեղծվեցին արդյունքները և որևէ մեկը չէր խոսում բուհի ինքնավարության մասին»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը:

Վահրամ Դումանյանը պատասխանելով ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հարցին նշեց՝ այո, նա իր նշանակած Հոգաբարձուների խորհրդի անդամին հորդորել է հրաժարականի դիմում ներկայացնել: Դավիթ Ափոյանը նաև նշեց․ «Փոխանցեք Նիկոլ Փաշինյանին, որ ԵՊՀ-ն Փաշինյանի դուքյանը չէ»:

«Ես իմ կողմից նշանակած անձին առաջարկել եմ, որ հոգաբարձուների խորհրդի անդամից հրաժարականի դիմում գրի, բայց չի համաձայնվել»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:

«Մոռացե՞լ եք՝ ինչպես էին քվեարկում, ցուցակով խորհրդի անդամներ էինք ընտրում: Ցանկ ունեինք ընտրում էինք, ես ձեզ հորդորում եմ նույն ձևով տնավարի ընտրություններ անել»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.