Թուրքիան շարունակում է մեծ ծավալով ջուր վերցնել Եփրատից` խմելու ջրի խնդիր առաջացնելով Սիրիայի արևելքում

Սիրիայի արևելքում գտնվող գյուղերը շարունակում են խմելու ջրի պակաս զգալ, քանի որ Թուրքիան շարունակում է սահմանափակել ջրի մատակարարումը և շատ մեծ ծավալներով ջուր է վերցնում Եփրատ գետից, հայտնում է Սիրիայում գործող North լրատվական գործակալությունը։

 

Գետում ջրի մակարդակի կտրուկ անկման հետևանքով սիրիական Դեյր Էլ Զոր նահանգի խմելու ջրի երկու կայան դադարեցրել է աշխատանքը:

Ջրի պակասի հետևանքով բնակիչների վատ վիճակում են հայտնվել՝ սահմանափակվել է խմելու, էլէկտրականության և գյուղատնտեսության համար անհրաժեշտ ջրի քանակը։ 

Հակառակ նրան, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջրի մատակարարումը փաստաթղթավորված է, այնուամենայնիվ Թուրքիան պարբերաբար դադարեցնում է ջրամատակարարումը։

Թե՛ քրդերը, թե՛ Սիրիայի կառավարությունը մեղադրել են Թուրքիային՝ ջրի սակավության հարցում պատասխանատու լինելու համար:

Թուրքիայով անցնող վերին Եփրատ գետից դեպի Սիրիա հոսող ջուրը կարգավորվում է միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են, թե որքան ջուր պետք է ստանա Սիրիան: Ավելի քան երեք ամիս Թուրքիան սահմանափակել է Եփրատի հոսքը դեպի Սիրիա՝ մեծ թվով մարդկանց զրկելով ջրից: Թուրքիան աստիճանաբար կրճատել է Եփրատ գետից ջրի հոսքը դեպի Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամբարտակը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.