Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Լիլ քաղաքում գտնվող Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում: Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանեն:

 

«Ֆրանսիացի հրշեջները մարում են Լիլում գտնվող Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում բռնկված հրդեհը»,- ասել է Դարմանեն՝ աջակցություն հայտնելով հրշեջներին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, մի քանի ժամ առաջ բռնկված հրդեհն այժմ գրեթե մարվել է, բայց եկեղեցու ծածկույթի ածխացած մասերը դեռ տանիքից թափվում են: Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կսկսվի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.