«Ինտեր»-ը` Իտալիայի չեմպիոն

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը Միլանի «Ինտեր»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ներաձուրիները» ժամանակից շուտ դարձան երկրի չեմպիոն: Սերիա Ա-ի 34-րդ տուրում «Ատալանտա»-ն, որ ընթանում էր երկրորդ տեղով, մրցեց և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սասուոլո»-ի հետ: Այսպիսով «Ինտեր»-ն անհասանելի դարձավ «Ատալանտա»-ի համար միավորների քանակով: «Ինտեր»-ը 82 միավոր ունի և մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ 12 միավորով առաջ է հետնապահներից: 2012 թվականից ի վեր Թուրինի «Յուվենտուս»-ն առաջին անգամ է, որ չի դառնում Իտալիայի չեմպիոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.