Դիվանագիտական սկանդալի ֆոնին ՌԴ-ն նախատեսում է սահմանափակել չեխական գարեջրի ներկրումը

Ռուսաստանի իշխանությունները, ի պատասխան Պրահայից Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների արտաքսման հետ կապված սկանդալին, քննարկում են չեխական արտադրության որոշ ապրանքների, այդ թվում՝ գարեջրի ներմուծումը սահմանափակելու հնարավորությունը:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների երկու աղբյուրի` ծանոթ հարցի քննարկմանը:

«Եթե մենք էլ «հայելային քայլեր» ձեռնարկենք, ապա բոլոր չեխերին պետք է դեսպանի հետ վտարենք, իսկ դա հեռու չէ դիվանագիտական հարաբերությունների խզումից: Ուստի այժմ այլընտրանքային պատասխաններ են դիտարկվում», - ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկը:

2020 թվականին Չեխիայից Ռուսաստան գարեջրի ներմուծման ընդանուր քանակը գումարային առումով կազմել է ավելի քան 38 միլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով գրանցելով 10 տոկոս աճ:

Միևնույն ժամանակ, հրատարակությանը հարցազրույց տված փորձագետները նշել են, որ ներմուծվող չեխական գարեջրի տեսակարար կշիռը ռուսական շուկայում փոքր է:

Բացի գարեջրից, ՌԴ տարածքում կարող են սահմանափակվել չեխական արտադրության ինժեներական ապրանքների, ինչպես նաև մեքենաների արտադրամասների ներկրումը:

Ինչպես ավելի վաղ տեղակացրել էր Tert.am-ը, Չեխիան վերջերս վտարել էր 18 ռուսաստանցի դիվանագետի՝ 2014 թվականին Վրբետիցեում ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունների պատճառով, ինչին Մոսկվան պատասխանել է՝ արտաքսելով 20 չեխ դիվանագետների:

Ապրիլի 22-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է դիվանագիտական առաքելության անձնակազմի հետագա կրճատման մասին: Ըստ այդմ՝ միայն 32 աշխատակից կմնա Մոսկվայում և Պրահայում գտնվող դեսպանատներում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում խոստացել է պատասխանել արևմտյան երկրների «անբարյացակամ գործողություններին»:

«Ռուսաստանի պատասխանը կլինի ասիմետրիկ, արագ և կոշտ»,- վստահեցրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.