Ռուսաստանը սահմանափակել է Սև ծովի վրա թռիչքային գոտին

Ռուսաստանը հայտնել է Սև ծովի և Ղրիմի շրջանում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար վտանգավոր գոտի սահմանելու մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թռիչքների իրականացման կանոններում փոփոխության մասին տեղեկագրում (NOTAM):

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ն երեք NOTAM է հրատարակել: Դրանք աննշան տարբերությամբ գործելու են մինչև ապրիլի 24-ը: Ամբողջական արգելափակման գոտում ընդգրկվել են Սիմֆերապոլի շրջանի մի քանի օդային ուղիներ Սև ծովի ջրային տարածքի վերևում: Միևնույն ժամանակ թռիչքների գոտին Ղրիմի թերակղզու տարածքում չի փակվում:

Ինչպես հետևում է տեղեկագրից, արգելափակումը որոշ շրջաններում գործում է ավելի քան 11 900 մետրից բարձր տարածքների համար, այսինքն՝ քաղաքացիական ավիացիայի չվերթների մակարդակից բարձր, իսկ այլ տարածքներում՝ 6100 մետրից բարձր:  

Այսօր ավելի վաղ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ձմեռային շրջանում ուսումնավարժանքների ավարտին նավատորմի ուժերի շրջանում ստուգումներ են տեղի ուենալու, որոնց մասնակցելու է ավելի քան 20 նավ, Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ 3 էսկադրիլիա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.