Արձանագրել ենք ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունք․ ԵԽԽՎ ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիական  պատվիրակությունը Սենատում ընդունել է ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ դեսպաններին: Կարծում եմ, որ  Եվրոպայի խորհրդի երկու անդամ պետությունների միջև հակամարտության, ռազմագերիների, այլ գերիների ու պահվող և տեղահանված անձանց հարցի նկատմամբ ուշադրությունը մեր վերաժողովի կարևոր նպատակներից մեկն է: Այս մասին ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քննարկմանն ասաց ֆրանսիացի պատվիրակ Ալան Միոնը։

«Մեր խնդիրն այն չէ, որ փորձենք կարգավորել տարաձայնությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն չպետք է մոռանանք, որ դրանով զբաղվում են այ կազմակերպություններ և ԵԱՀԿ-ն: Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք ռազմագերիների, տեղահանված անձանց և այլ գերիների հարցին, քանի որ մենք Եվրոպայի խորհրդի ներսում զբաղվում ենք մարդու իրավունքների արժեքների պահպանման հարցերով»,-ասել է նա:

 

Միոնը հիշեցրել է, որ ՄԻԵԴ դիմումներ են ստացվել ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից:

«Սեպտեմբերի 29-ին եվրոպական դատարան է դիմել է երկու պետություններին՝ կոչ անելով զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական անձանց իրավունքների, մասնավորապես կյանքի իրավունքի խախտմանը և ուշադրություն ենք հրավիրել կտտանքների և մարդկու արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի արգելքին: Դատարանը կոչ է արել ներգրավված պետություններին հարգել Մարդու իրավունքների կոնվեցիայով սահմանված կանոնները»,-ասել է պատգամավորը։

 

Խոսելով ռազմագերիների մասին՝ Միոնն ընդգծել է՝  արձանագրել են դաժան վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: «Տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ ռազմագերիները ֆիզիկական բռնության և նվաստացումների են ենթարկվում, այդ տեսանյութերը տարածվել էին սոցցանցերում: Անմարդկային վերաբերմունք և մահապատիժներ են ցուցադրվել երկու կողմից, արձանագրվել է նաև դիերի պղծում:

Հիշեցնեմ, որ Ժնևյան երրորդ կոնվենցիան պահպանում է ռազմագերիների իրավունքները և պաշտպանում է նրանց բռնության ցանկացած գործողությունից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ չնայածնոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագիրն անդրադառնում է ռազմագերների, այլ պահվող անձանց և հակամարտության զոհերի մասին հարցին, սակայն այս հարցը դեռ չի լուծվել:

«ՄԻԵԴ-ը հայտնել է, որ բազմաթիվ բողոքներ է ստացել ռազմագերիների վերաբերյալ թե Հայաստանի կառավարությունից, թե Ադրբեջանի կառավարությունից, թե հարազատներից: Դատարանը մարտի 9-ին տեղեկացրել է նախարարների կոմիտեին 39-րդ կանոնի շրջանակներում ժամանակավոր միջոցների մասին, որոնք հիմնվում են նաև հոկտեմբերի 13-ին և այս տարվա մարտի 5-ին ընդունված որոշումների համաձայն՝ 249 հայերի մասին, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի կողմից: Նրանցից 58-ը վերադարձել են հայրենիք դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում: 7-ը մահացած են հայտնաբերվել՝ ըստ Հայաստանի կառավարության: Դատարանը հայտարարում է, որ 249 հայերից 72-ը դեռ գտնվում են Ադրբեջանում և նրանց ձերբակալումը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Դատարանը որոշել է տեղեկացնել նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից մյուս պահվող անձանց մասին տեղեկության տրամադրման ժամկետների խախտման մասին:

Արձանագրվել է նաև մի շարք հայկական և լիբանանյան ծագում ունեցող քաղաքացիական անձանց ձերբակալման մասին լուրը, որոնց Ադրբեջանը վարձկան է համարում»,-ասել է նա:

Պատգամավորը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նա խոսել է նաև վերջերս Բաքվում բացված «Ռազմավարի այգու» մասին։ ու ընդգծել, որ այսօր մենք պետք է աշխատենք ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.