«Պուտինին քննադատում եմ ոչ թե նրա մեջքի հետևում, այլ դեմ առ դեմ». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ինքը քննադատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ թե մեջքի հետևում, այլ դեմ առ դեմ, գրում է interfax.ru-ն: 

«Երբ խոսքը վերաբերում է քննադատությանը, ապա ես այդ մասին բարձրաձայնում եմ առանձնազրույցներում»,- ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մերկելը:

Նա նաև հավելել է՝ Գերմանիան և Ռուսաստանը շատ հակասություններ ունեն, որոնք բարդացնում են հարաբերությունները, բայց երկու երկրները պետք է պահեն երկխոսությունը: 

Հիշեցնենք՝ Գերմանիան ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախագահությունը մինչև 2021 թվականի մայիս:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.