Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպմանը քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

 

Բնականաբար, քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար անհամաչափ տուգանքները, ինչպես նաեւ՝ հանրային տրամադրությունները ընտրություններին ընդառաջ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունը հայտնեց ֆեյք-նյուզերի հետ կապված՝ համարելով դա լուրջ արտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատ խոսքին։

 

Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել ենք նաեւ զրպարտանքի եւ վիրավորանքի դեմ օրենսդրական այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք չեն վնասելու Հայաստանում խոսքի ազատությանը եւ նման օրենսդրական նախաձեռնությունները չեն դառնալու իշխանության ձեռքին գործիք՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրատվամիջոցների դեմ պայքարում։

Իմ դիտարկումները «Քաղաքացիական օրենսգրքում» անընդունելի փոփոխությունների իշխանական նախագծի վերաբերյալ փոխանցել եմ նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին եւ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.