ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում`

Երևան քաղաքում

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.