Ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը, տեղեկացնում է Ոստիկանությունը:

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից  դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից  դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:


 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.