Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է Իլհամ Ալիևին

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ ապրիլի 13-ին միջազգային փորձագետների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունները։ Հայտնում է turan.az-ը։

Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իր համար հստակ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնը Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված զարգացումների առթիվ։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը խախտում է հավասարակշռությունը Բաքվի և Երևանի միջև։

 

«ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև քաղաքական կարգավորմանն ու հաշտեցմանը նպաստելու համար», - նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Ամերիկացի դիվանագետները նաև ընդգծում են՝ «Վաշինգտոնը շարունակում է կարևորել գործընկերությունը Ադրբեջանի հետ՝ կենսական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.