Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը, Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը և ՆԳՆ ուսումնական կենտրոնը. Ռ. Բադասյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը

 

Նա, մասնավորապես, նշել է՝ հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։

«Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։

 

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

Ոստիկանությունը,

Ոստիկանության զորքերը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,

Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-գրել է Բադասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.