«Նա Պուտինի հետ կհանդիպի միանգամայն մաքուր խղճով և ամբողջովին դատարկ գլխով». Վասերմանը կանխատեսում է արել Բայդեն-Պուտին հավանական հանդիպման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ, եթե այդ հանդիպումը տեղի ունենա, չի կարողանա կրկնել «մարդասպանի» մասին իր վիրավորական խոսքերը, քանի որ նա այդ ժամանակ մոռացած կլինի դրանք:

Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի հրապարակախոս, հեռուստահաղորդավար և քաղաքական վերլուծաբան Անատոլի Վասերմանը՝  մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել նախորդ օրը` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, գրում է polit.info կայքը:

«Բայդենը հանդիպման ժամանակ դժվար թե հիշի իր այդ խոսքերը: Այդ իսկ պատճառով նա կհանդիպի Պուտինի հետ միանգամայն մաքուր խղճով և ամբողջովին դատարկ գլխով», -այս առիթով ասել է Անատոլի Վասերմանը:

Վերլուծաբանի կարծիքով ՝ ԱՄՆ 78-ամյա նախագահի առողջական վիճակը լավ չէ, իսկ ժամանակակից բժշկության հնարավորությունները հույս չեն տալիս նրա ապաքինման համար:

«Ես կասկածում եմ, որ նա ոչ միայն Ալցհեյմեր ունի, այլ նաև (հիվանդությունների) ինչ-որ հարուստ փունջ», -ասել է Վասերմանը:

Նրա խոսքով` ԱՄՆ 46-րդ նախագահը խամաճիկ է, որին կառավարում են որոշ տիկնիկ խաղացնողներ, որոնք, օգտվելով այս իրավիճակից, փորձում են լկտի քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ և վիրավորել Ռուսաստանի ղեկավարին:

«Սակայն դա չի ստացվել: Պարզվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ենթարկվում բլեֆին: Հիմա նրանք կփորձեն մեզ այլ կերպ խաբել», - եզրափակել է Վասերմանը:

Բայդենն ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի սադրիչ հարցին, հաստատել է, որ ինքը Ռուսաստանի նախագահին համարում է «մարդասպան» և ավելացրել է, որ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի «պատասխան տալ» ամերիկյան ընտրություններին ենթադրյալ «միջամտության» համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.