Մատվիենկոն հույս է հայտնել, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները կանցնեն «բաց և ժողովրդավարական ճանապարհով»

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ-ում հույս ունեն՝ ՀՀ-ում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բաց և ժողովրդավարական ճանապարհով։

 

Շեշտելով, որ Հայաստանը կարևորագույն քաղաքական իրադարձության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է, Մատվիենկոն հայտնել է․ «Մենք հուսով ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, ընտրությունները կանցնեն բաց, ժողովրդավարական ճանապարհով և թույլ կտան Հայաստանում կայունացնել սոցիալական իրավիճակը»։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղբայրական երկիր է և դաշնակից։

 

«Մեր հարաբերությունները շատ կայուն են զարգանում, չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- հավելել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.