Լոռու մարզպետը պարգևատրել է իր կնոջ վարսավիրին. Politik.am

Լոռու մարզպետարանը օրերս հայտարարություն էր տարածել առ այն, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրով պարգևատրել է ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի, միջազգային մրցույթներում Լոռու մարզը պատվով ներկայացնելու, 2020թ. լավագույն ոճաբան ճանաչվելու և աշխարհահռչակ ոճաբան Գեորգի Կոտի հայտարարած մրցույթում՝ որպես սանրվածքների նկարիչ-մոդելավորող, «Ոսկե դիպլոմի» արժանանալու համար:

«Մարզի ղեկավարը Ա. Խուդադյանին մաղթել է աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: Վերջինս իր հերթին երախտագիտություն է հայտնել գնահատանքի համար»,- ասված էր հայտարարության մեջ։

Politik.am-ի հաղորդմամբ՝ոճաբանի պարգևատրման պատճառը առավել քան հիմնավոր է՝ Արմեն Խուդադյանը մարզպետի կնոջ վարսավիրն է։

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.