Քանի դեռ բանտարկված են մեր ռազմագերիները, բանտարկված ենք մենք. լուռ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացվեց բողոքի լուռ ակցիա՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի պահանջով:

«Ավելի քան 15 քաղաք ամբողջ աշխարհում միացել է մեր կոչին, և այսօր լուռ բողոքի ակցիա է իրականացվում, Ադրբեջանի, ՌԴ-ի դեսպանատան, Կարմիր խաչի, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Պայքարը պետք է արթուն մնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր համաքաղաքացիները չեն վերադարձել տուն և ազատ չեն արձակվել, ու բոլորս պետք է ունենանք այդ ընկալումը, որ բոլորս բանտարկված ենք, քանի դեռ մեր համաքաղաքացիներն անազատության մեջ են»,- ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:

Ակցիայի կազմակերպիչներն ընդգծում են՝ նախաձեռնությունը չունի քաղաքական ուղղվածություն և միտում, սա քաղաքացիական նախաձեռնություն է: Ակցիաներ են նախատեսվում՝ Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում:

Նախաձեռնությունն սկսվել է Սփյուռքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.