«Իրանը չի ձգտում ստեղծել միջուկային ռումբ, սակայն, ցանկության դեպքում, կարող է ուրանը հարստացնել մինչև 90%». Ռոհանի

Իրանի իշխանություններն ունակ են սկսելու ուրանի հարստացումը մինչև 90 տոկոս: Ապրիլի 15-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Արդեն այսօր մենք կարող ենք իրականացնել ուրանի հարստացումը մինչև 90 տոկոս»,- ասել է նա:

Ըստ որում նախագահը հավելել է, որ «Իրանը չի ձգտում ստեղծել միջուկային ռումբ»:

Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.