Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է. Սուրեն Սարգսյանը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, թե ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ:

 

«Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից` վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին:

Միանգամից ասեմ: Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար: Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում, Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա:

 

Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է»,- գրել է Սարգսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.