Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի․ Սուրեն Պապիկյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ավիաընկերություն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ համագործակցության շրջանակում:

«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը»,-ասաց Պապիկյանը:

 

Նախարարը նշեց, որ դա արվում է միջազգային համագործակցության շրջանակում, հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: «Սա խրախուսվում է մեր կողմից: Դաշտը բաց է, մենք սրա մասին հայտարարել ենք, պատրաստ ենք այլ գործընկերների ևս ամեն ինչով օգնել»,-ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.