«Ռուսաստանը կառուցում է սառցահատների ամենահզոր նավատորմն աշխարհում». Պուտին

Ռուսաստանը կառուցում է սառցահատների ամենահզոր նավատորմն աշխարհում: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին ապրիլի 14-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսական աշխարհագրական միության հոգաբարձուների խորհրդի նիստում:

ՌԴ նախագահի խոսքով՝ Արկտիկայի հանդեպ ուշադրությունն անփոփոխ է, և Արկտիկյան խորհրդի վեց անդամ երկրները սերտորեն համագործակցում են կառույցի շրջանակում:

«Ռուսաստանը զբաղվում է սառցահատների՝ աշխարհում ամենահզոր նավատորմի կառուցմամբ, այդ թվում՝ այնպիսի հսկաների, ինչպիսին է «Լիդեր»-ը, որի նմանը դեռևս ոչ ոք չի կառուցել»,- ասել է Պուտինը:

Վերջինս հավելել է, որ դրա շնորհիվ առաջիկա տարիներին երթևեկությունը Հյուսիսային ծովի երթուղով կարող է իրականացվել ողջ տարվա ընթացքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.