Louis Vuitton-ն ինքնաթիռի տեսքով պայուսակ է ներկայացրել, որն ավելի թանկ է, քան օդանավի որոշ տեսակները (լուսանկարներ)

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տան տղամարդկանց հագուստի բաժնի ղեկավար Վիրջիլ Աբլոն օդանավի տեսքով պայուսակ է ստեղծել տղամարդկանց հավաքածուին նվիրված տարվա շրջանակներում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, համացանցում տարածված լուրերի համաձայն՝ այն իրական ինքնաթիռի որոշ մոդելների գնից էլ թանկ արժե: Աբլոյի ստեղծագործությունները մշտապես տարբեր կարծիքների են արժանանում՝ բաժանելով երկրպագուներին և քննադատներին: Այս մեկը ևս բացառություն չէ:

Պայուսակը, որն ապրանքանիշի աշուն/ձմեռ 2021 հավաքածուի մաս է կազմում, օգտատերերի ուշադրությունը գրավել է ոչ միայն իր արտասովոր տեսքի պատճառով, այլև բավական բարձր գնի՝ 39 000 դոլար:

Հավաքածուն, ինչպես նաև ամբողջական ինքնաթիռի տեսք ունեցող պայուսակը, ներկայացվել էր հունվարին, սակայն այն վերջերս է հայտնվել ուշադրության կենտրոնում, երբ սոցցանցի օգտատերերից մեկն այն համեմատել է eBay վաճառքի հանված Cessna տեսակի օդանավի հետ, որը գնահատվում է 32 000 դոլար:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.