Ավտովթար Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 14-ին, ժամը 16։19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes-Benz E 200» (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1989 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորը:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորներ Ջ․ Ա․-ին (ծնված 1986 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ.), մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.