Արցախի նախագահն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին, քննարկվել է պատերազմից հետո Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը

Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԱՀ քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր:

 

ԱՀ նախագահը կարևորել է Արցախի ավերված բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականգնման և նոր բնակավայրերի կառուցման գործում ՀՀ կառավարության աջակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.