ԱԱԾ-ն վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս, իսկ Գլխավոր դատախազությունն իմ դեմ սուտ մատնության փաստով քրգործ հարուցեց. Անժելա Էլիբեգովա

ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փրձագետ Անժելա Էլիբեգովան:

 

«Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ՝ իմ դեմ սուտ մատնության փաստով։

Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»,- գրել է Էլիբեգովան:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն մերժել էր Անժելա Էլիբեգովայի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։

Հիշեցնենք նաև, որ Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանի, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի և այլ անձանց հետ ԱԱԾ էր տարվել նաև Էլիբեգովան: ԱԱԾ-ն առգրավվել էր նրա հեռախոսը և համակարգիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.