Մխիթարյանը վերադառնում է․ «Ռոմա»-«Բոլոնյա»

«Ռոման» չի հաղթել առաջնության   վերջին երեք խաղերում, բայց կլինի՞ «Բոլոնիան» հերթական փորձությունը։

«Ռոման» մրցաշրջանում թույլ է, և այս պահին Պաուլո Ֆոնսեկայի սաները հեռու են իրենց հիմնական նպատակին հասնելուց: 30-րդ տուրում «գայլերը» յոթերորդ հորիզոնականում են աղյուսակում, յոթ միավորով հետ են մնում բաղձալի չորրորդ տեղից։ Բարդ է լինելու հատկապես «Լացիոյի» և «Նապոլիի» հետ։

 

Անցյալ շաբաթ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռոման» 2։1 հաշվով  հաղթեց  «Այաքսին»՝  ունենալով  կիսաեզրափակիչ դուրս գալու գերազանց շանսեր:

«Ռոմայի» երկրպագուների համար ուրախալի նորություն  է  այն, որ  Հենրիխ  Մխիթարյանը վերականգնվել  է  վնասվածքից  և  այս խաղի  հայտացուցակում է։

Ընդհանուր առմամբ,  «Բոլոնիան»  բավականին  լավ  է անցկացնում  մրցաշրջանը։ Սինիշա  Միխայլովիչի  թիմը աղյուսակում  11-րդն  է: Այս  պահին  ակումբը  12  միավորի  տարբերություն  ունի  18-րդ «Կալյարիից»․այս տարբերությունը  կորցնելն  անիրատեսական  կլինի:

Վերջին  տուրում  «Բոլոնիան»  սեփական  հարկի  տակ  0: 1  հաշվով  պարտվեց  «Ինտերին» ՝ ընդհատելով  երկու անընդմեջ  հաղթանակների  շարքը:

 

«Ռոման» մի  քանի  օր  առաջ  մեծ ուժեր  ներդրեց  Ամստերդամում,  բայց  հաջորդ  հինգշաբթի  օրը  գայլերը  պատասխան հանդիպում  կունենան, որտեղ նույնպես անհրաժեշտ կլինի  կենտրոնացած խաղ:

Այսպիսով,   Ֆոնսեկան չի կարողանա խուսափել ռոտացիայից, և «Բոլոնիան» հնարավորություն կստանա օգտվել ստեղծված  իրավիճակից։

«Ռոման»  պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին վկայում են առաջնությունում առանց հաղթանակի երեք հանդիպումները։

«Բոլոնիան» ուժեղ է հարձակման գծում և դժվար թե մնա առանց գոլի: Միևնույն ժամանակ, «Ռոման» իր դաշտում դժվար թե միավորներ տա առանց մենամարտի, ուստի հավանական է, որ մեզ հետաքրքիր խաղ է սպասվում։

Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով  20։00-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.