Մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլ 9-ին:

Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին:  1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1954 թվականից ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)։

 

Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում, Երևանում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.