Բենզինը կրկին թանկացել է

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։  ԼՈՒՐԵՐ.com-ն արձանագրել է, որ այսօր լցակայաններում պրեմիում տեսակի բենզինը նախկին 410 դրամովի փոխարեն վաճառվում է 450 դրամով, իսկ ռեգուլյարը՝ նախկին 390-ից դարձել է 430 դրամ։ Դիզելային վառելիքի գինը 410 դրամ է։ 

Վերջին մեկ ամսում բենզինը մի քանի անգամ գնաճ է գրանցել։ 

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, հանրապետությունում բենզինի գնաճը կազմել է 4.9%, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թվականի մարտին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, ըստ ՎԿ-ի, արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% եւ 18.1% գնաճ: 2021 թվականի մարտին, փետրվարի համեմատ, բենզինը թանկացել է 8.2% -ով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 11.2%-ով։

 

Նկատենք՝ վերջին ժամանակահատվածում ոչ միայն բենզինի վաճառքի գինն է բարձրացել, այլև մի շարք մթերքների, մասնավորապես՝ կարագի, ալյուրի, ձեթի, շաքարավազի և այլն: Զատկի տոնին անախադեպ գնաճ կար նաև ձվի շուկայում։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.