Զելենսկին հայտնել է Դոնբասում վերջին օրերին զոհված 10 զինծառայողի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի սրումը Դոնբասում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ուկրաինացի նախագաի մամուլի ծառայությանը:

«Անցյալ տարվա հուլիսի 27-ին սահմանված հրադադարից ի վեր Դոնբասում գնդակոծության հետևանքով 28 զինվորական է զոհվել, որոնցից 23-ն` այս տարվա ընթացքում: Միայն մարտի 26-ից հետո մենք 10 զինվոր ենք կորցրել»,- ասել է Զելենսկին:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին UNIFIER կանադական ռազմական վերապատրաստման առաքելության շրջանակում համագործակցության համար և առաջարկել է դիտարկել Ուկրաինայի զինված ուժերի համար վարժանքների ծրագրի ընդլայնման հավանականությունը, մասնավորապես` կանադացի ռազմական մասնագետների թվաքանակի ավելացումն Ուկրաինայում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.