Թուրքիայում լրագրողին 7-ամյա ազատազրկում է սպառնում 6 տարի առաջ սոցցանցում արած գրառման պատճառով

Թուրքիայում դատախազն ավելի քան 7 տարվա ազատազրկում է պահանջում լրագրող Մելիս Ալֆանի համար` վեց տարի առաջ սոցցանցում արված գրառման պատճառով:

Ինչպես փոխանցում է Ahval News-ը, լրագրողին մեղադրում են «ահաբեկչության քարոզարշավ» իրականացնելու համար, ինչի համար պատճառ է դարձել 2016 թվականի ինստագրամյան գրառումը, որին կից լուսանկար էր հրապարակվել քրդական Նովրուզի տոնակատարությունից:

Լուսանկարում պատկերված էր Քրդական Բանվորական կուսակցության դրոշը. այս կուսակցությունը Թուրքիայում 4 տասնյակից ավելի է, ինչ պայքարում է քրդական ինքնակառավարման համար:   

Լրագրողը հերքել է ահաբեկչության մեղադրանքը` նշելով, որ կիսվել է մի տոնակատարության լուսանկարով, որին ինքը ներկա չի եղել:

«Իմ դեմ մեղադրանք է առաջադրվել դրոշների պատճառով, որոնք մարդկանց ձեռքերում են եղել... իմ դմ գործ է հարուցվել լուսանկար հրապարակելու համար»,- ասել է լրագրողը` հերքելով ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեղադրանքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.