«Հուսով ենք` Թուրքիան կօգտագործի հնարավորության այս պատուհանը»․ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են Էրդողանին

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ասել է, որ «Հանձնաժողովի շուտով փախստականների ֆինանսավորման առաջարկով հանդես կգա» և հավելել, որ Թուրքիան պետք է հարգի օրենքի գերակայությունն ու հավատարիմ մնա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, հայտնում է Greek City Times-ը։

Երեքշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Անկարա այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ ղեկավարները համաձայնել են խորացնել առևտրային կապերը և ավելի շատ գումար տրամադրել Թուրքիայում գտնվող փախստականներին:

Իր հերթին, Շառլ Միշելն ասել է, որ Եվրոպայի խորհուրդը, որը սատարում է Աթենքին, աջակցում է Անկարայի հետ բանակցությունների վերսկսմանը․ «Մեր ներգրավվածությունը կլինի առաջադեմ, համամասնական և շրջադարձելի, և հուսով ենք, որ Թուրքիան կօգտագործի հնարավորության այս պատուհանը»։

Եվրոպայի խորհրդի նախագահը շեշտել է․ «Օրենքի գերակայությունը և հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը Եվրամիության հիմնական արժեքներն են, և մենք նախագահ Էրդողանի հետ կիսել ենք մեր խորը մտահոգությունները Թուրքիայում վերջին զարգացումների՝ մասնավորապես խոսքի ազատության և քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցներ թիրախավորման հետ կապված»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, երկուշաբթի Հունաստանի Փախստականների և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարաչին նամակ էր ուղարկել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտա Շինասին և Ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնի՝ փախստականներով լի փչովի նավակները դեպի Հունաստան ուղեկցելու Թուրքիայի գործողությունների հարցով։

Նամակում նշված էր, որ, Հունաստանի առափնյա պահպանության ծառայության տվյալներով, Թուրքիան աջակցում է դեպի Հունաստանի ջրեր անցնելու ներգաղթյալների ապօրինի փորձերին։ Միտարաչին ասել էր․ «Կասկած չկա, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են աջակցել ներգաղթյալներին ապօրինի անցնել ջրային սահմանը, հստակ նպատակ ունենալով քարոզչություն իրականացնել լրատվամիջոցների միջոցով՝ ճնշում գործադրելով ԵՄ արտաքին սահմանների ուղղությամբ։ Հունաստանը չի հանդուրժում ներգաղթյալների ապօրինի սահմանանցումները, որոնք կազմակերպվում են Թուրքիայի կողմից»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.