Արդյունաբերական շինարարության ծավալներն առաջին եռամսյակում աճել են. փոխնախարար

Հայաստանում առաջին եռամսյակում սկսել են աճել արդյունաբերական շինարարության ծավալները:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով Արտակ Մանուկյանի՝ օտարերկրյա ներդրումների մասին հարցին:

 

«Առաջին եռամսյակում շինարարության ծավալները, մասնավորապես, արդյունաբերական շինարարության ծավալները սկսել են աճել, կամաց-կամաց վերականգնվել: Դա կարող է ընդհանրապես կապ չունենալ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ, բայց այդ ծավալի 35 տոկոսն էներգետիկ համակարգում է արվում, որը մեծ կշիռ է խաղում հենց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման տեսանկյունից,- ասաց փոխնախարարն ու նկատեց,- ուստի կարելի է ենթադրել, որ դա օտարերկրյա ուղղակի ներդրումների հաշվին է իրականացվում»:

 

Սակայն դա ընդամենը ենթադրություն է:

Անդրադառնալով ներդրումների ներգրավման հարցին՝ Ավանեսյանը ակնհայտ համարեց, որ թե Հայաստանի, թե տարածաշրջանային տնտեսությունում ռիսկերն աճել են: Դա տեղի է ունեցել ամռանը: Սակայն մշակվող նախաձեռնությամբ կառավարությունը փորձելու է այդ ռիսկերը որոշակիորեն նվազեցնել, հնարավորության դեպքում ներդրումներ ներգրավել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.