Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են տաքացվող ծխախոտը ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում

Ղազախստանի իշխանություններն առաջարկել են տաքացվող ծխախոտի կատեգորիան ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում և մեծացնել գրությունների և նկարների չափսերը, որոնք նախազգուշացնում են ծխելու վնասակարության մասին:

Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, Ղազախստանն իր առաջարկները կուղարկի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Նման առաջարկներով հանդես է եկել նաև ՌԴ առողջապահության նախարարությունը:   

Տեխնիկական կանոնակարգը, որն ընդունվել է 2014 թվականին, պարտադիր պայմաններ է սահմանում ծխախոտային ապրանքների արտադրության համար, որոնք տարածվում են միության անդամ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) վրա: Ներկա պահին կանոնակարգում ներառված են միայն ծխախոտները, սիգարը և սիգարիլան:

ՌԴ Առողջապահութան նախարարության ծրագրի պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի օրենսդրության համաձայն` տաքացվող ծխախոտը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրանք` առանց մասնավորեցնելու, թե արդյոք խոսքը արտադրության կամ առևտրի կարգավորման մասին է, թե ոչ: Նախարարությունից կարծում են, որ տաքացվող ծխախոտը ծխախոտային հումք է պարունակում և սպառման ձևով նման է ծխախոտային արտադրանքներին, այդ իսկ պատճառով կարգավորման տեխնիկական կանոնակարգի առարկա է հանդիսանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.