Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ ռուսական գազ. լրատվամիջոցներ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), «Գազպրոմ էքսպորտ» ռուսական ընկերության հետ կարճաժամկետ պայմանագրի համաձայն, Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ, հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, գրում է EADaily-ն։

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման վերաբերյալ, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

Նշվում էր, որ նորոգման աշխատանքները կարող են մոտ երեք շաբաթ տևել։ Դրանց ավարտից հետո գազը կփոխադրվի նախկին երթուղով՝ ՌԴ-ի և Վրաստանի սահմանով։

«Պայմանագիրը ենթադրում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Հայտնի է, որ դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման այս ժամանակավոր երթուղին գործելու է մինչ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.