Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին․ ԱՆ փոխնախարար

Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«ՀՀ առողջապահության նախարարություն-ը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:

Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է նա:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.