2021 թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով. Արկադի Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարարի երկնիշ տնտեսական աճի խոստման մասին

2021 թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի երկնիշ տնտեսական աճի խոստմանն ու նախօրեին արած գրառմանը:

«ՀՀ ԱՎԿ հրապարակած օպերատիվ ամփոփմամբ նախնական ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով,

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով,

Առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով,

Ծառայությունների ծավալը նվազել է 12.5%-ով,

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12.2%-ով:

Նույնիսկ գիտակցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտը՝ հիշեցնեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջերս վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը 2021թ. համար՝ նվազեցնելով այն 2%-ից 1.4%:

Ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարի այսօրվա գրառումը՝ երկնիշ տնտեսական աճի թիրախավորմամբ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ»,- գրել է պատգամավորը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.