ԱՄՆ-ն 2020 թվականին թարմացրել Է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներմուծման 10-ամյա ռեկորդը

ԱՄՆ-ն 2020 թվականին Ռուսաստանից ներմուծել Է 2011 թվականից ի վեր ամենամեծ ծավալի նավթ և նավթամթերք, հետևում Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանյան նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալն անցյալ տարի կազմել Է օրական 538 հազար բարել: Այս ցուցանիշն ավելի բարձր է եղել սոսկ 2011 թվականին, երբ ցուցանիշը հասել Է օրական 624 հազար բարելի:

Սակայն 2020 թվականին ԱՄՆ նավթի և նավաթամթերքի արտահանման առաջատարներն են Կանադան (օրական 4,1 միլիոն բարել) և Մեքսիկան (օրական 750 հազար բարել):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.