Նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանն ու Նախիջևանը և կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների միջև. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տնտեսական զարգացման վրա:

«Մենք հետպատերազմական վերականգնման և խաղաղ համագոյակցության նոր էջ ենք բացում: Առանցքային հարցն այստեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն: Դա կայուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի բարգավաճման միակ ուղին է»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախարարն ասել է իտալական պարբերականին տված հարցազրույցում:

Վերջինս հավելել է, որ նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ինչը նույնպես կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև:

«Նոր տրանսպորտային լանդշաֆտը կնպաստի տնտեսական համագործակցությանը և զարգացմանը, միևնույն ժամանակ դրական արդյունք կապահովի տարածաշրջանային և միջազգային մասշտաբներով»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով իտալական ընկերությունների համար հետագա հնարավորություններն այդ գործընթացում և նշելով, որ իտալական Ansaldo ընկերություները վերջերս պայմանագիր է կնքել ԼՂ-ի՝ ադրբեջանական կողմին անցած տարածք էլեկտաէներգիա մատակարարելու վերաբերյալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.