ՀՀ-ում էժան էլեկտրաէներգիայի ևս մեկ աղբյուրի՝ ԱԷԿ-ի ապագան վտանգված է․ ԱԷԿ-ի հետ կապված ամեն ինչ իր հունով էր ընթանում, մինչև իշխանությունը չորոշեց, որ «մեզ ռուսական վարկը պետք չի»․ Կ․ Վրթանեսյան

Հայաստանում էժան էլեկտրաէներգիայի ևս մեկ աղբյուրի՝ ատոմային էլեկտրակայանի ապագան ևս լրջորեն վտանգված է, այս անգամ դա խոստովանում է արդեն ԱԷԿ-ի տնօրենը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

 

«Շատերը չգիտեին, որ ՀՀ-ն Արցախից էժան էլեկտրաէներգիա էր ստանում։

Կապիտուլյանտ, դավաճան վիժվածքի պատճառով այդ ՀԷԿ-երի մեծ մասը մնաց թուրքերին։

 

Հայաստանում էժան էլեկտրաէներգիայի ևս մեկ աղբյուրի՝ ատոմային էլեկտրակայանի ապագան ևս լրջորեն վտանգված է, այս անգամ դա խոստովանում է արդեն ԱԷԿ-ի տնօրենը.

«Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի:

Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Միաժամանակ նա հավաստիացրեց, որ, հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը, այդ ռիսկերը կկրճատվեն»:

Հիշեցնեմ, որ ԱԷԿ-ի հետ կապված ամեն ինչ սովորական հունով ընթանում էր, մինչև նիկոլաթուրքերը չորոշեցին, որ «մեզ ռուսական վարկը պետք չի» (ի դեպ, շատ լավ պայմաններով վարկ էր)։

Ժողովուրդ, հասկանում եք, չէ՞, որ էս վիժվածքը մինչև ամեն ինչ չավիրի, չի հանգստանա։

Աղբյուրը և այլ մանրամասներ՝ մեկնաբանություններում»,-գրել է Կարեն Վրթանեսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.