Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներով պայամանվորված:

Ինչպես հայտնում է Vesti.ru-ն, այս մասին ասվում է «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հաղորդագրության մեջ:

«Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ ԲԲԸ»-ն և Ադրբջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել ռուսական գազի՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրման վերաբերյալ»,- ասվում է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ:  

Ընկերությունից հայտնել են, որ աշխատանքները կարող են մոտ 3 շաբաթ տևել: Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև սահմանով: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.